ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկի բռնկումը համավարակ է հայտարարել

 Առողջապահության համաշխարհային ցանցը (WHN) կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է համավարակ։ Որոշումը պետք է հաստատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հունիսի 23-ի նիստում։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։
58 երկրներում արդեն գրանցվել է կապիկի ծաղիկի 3417 հաստատված դեպք։ Համավարակն արագ տարածվում է մի քանի մայրցամաքում։ Կազմակերպությունը երկրներին կոչ է արել անհապաղ և համաձայնեցված գլոբալ գործողություններ ձեռնարկել:
«Եթե միջոցներ չձեռնարկվեն շարունակական տարածումը կասեցնելու համար, միլիոնավոր մարդիկ կմահանան, իսկ շատերը կդառնան կույր և հաշմանդամ», - ասվում է հաղորդագրությունում:

Կազմակերպությունը խորհուրդ է տալիս իրազեկել հանրությանը, ընդլայնել թեստավորման հասանելիությունը:

Նշենք, որ ԱՀԿ-ն ամբողջ աշխարհում գրանցել է հիվանդության ավելի քան 3 հազար հաստատված դեպք։ Վարակի դեպքեր կան Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Սլովենիայում, Չեխիայում, Վրաստանում և այլ երկրներում, փոխանցում է Sputnik Արմենիան։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: