ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․ կշարունակենք աջակցել երկխոսությանը․ ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռոսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որը տարածվել է Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան այցի կապակցությամբ, հաղորդում է Aysor.am։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման, Բաքվի և Երևանի միջև վստահության և լիարժեք համագործակցության վերականգնման առանցքային պայման։

«Ռուսական ջանքերն ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համանախագահում են փոխվարչապետերը, աշխատանք ենք տանում կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթը համաձայնեցնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա երկաթուղային և ավտոմոբիլային կապ ապահովել և խթանել տնտեսական կապերի վերականգնումը»,- նշված է փաստաթղթում։

 ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքը՝ նշելով, որ դելիմիտացիայի նպատակն է նպաստել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպեր տեղի չունենան, «միջպետական սահմանագծի դեմարկացիայի արդյունքում բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում անդրադարձ կա նաև «խաղաղության պայմանագրին»։

«Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի այդ բարդ, բայց չափազանց կարևոր գործընթացին՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար»,- նշված է փաստաթղթում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է նաև, որ Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդմանը նպաստում են նաև «հումանիտար ոլորտում շփումները»։

«Ռուսական կողմը կշարունակի աջակցել  քաղաքացիական հասարակության և փորձագետների շրջանակում երկխոսությանը՝ ուղղված հայ-ադբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: