ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.56 դրամ +0,56 EUR - 430.54 դրամ +0,54 RUB - 7.67 դրամ +0,67 GBP - 502.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 4 ֆրանսիահայ կլինեն ԱԺ-ում

Ֆրանսիայի պառլամենտական ընտրությունների արդյունքներով 4 ֆրանսիահայ կլինեն ԱԺ-ում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեից, փոխանցում է Armenia Today։

«Ֆրանսայի խորհրդարանական ընտրութիւնները, որոնք ըստ օրինի կատարուեցան երկու հանգրուանով, աւարտեցան Կիրակի 19 Յունիսին:

Ֆրանսայի Հայ Դատի բարեկամ թեկնածուները, որոնք կը վայելէին ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբին զօրակցութիւնը, մեծաւմասամբ արձանագրեցին յաջողութիւն, մինչ թրքամէտ և ազերիամէտ համարեայ բոլոր թեկնածուները, որոնց դէմ զուգահեռաբար հակաքարոզչական կազմակերպուած աշխատանք տարուած էր, կրեցին ծանր պարտութիւն: Նշենք, որ յառաջիկայ հինգ տարիներուն համար, Ֆրանսայի Ազգային Ժողովին մաս կը կազմեն հայազգի չորս պատգամաւորներ՝ Սարա Թանզիլի, Կիյոմ Գասպարեան, Տիտիէ Փարաքեան և Աստղիկ Փանոսեան-Պուվէ, որոնց կը մաղթենք ամենայն յաջողութիւն:

Յատուկ շնորհակալութիւն կը յայտնենք նաև ընթացաւարտ հնգամեակի պատգամաւոր Տանիէլ Ղազարեանին, որ ունեցաւ փայլուն ու արժանապատիւ գործունէութիւն և միշտ գտնուեցաւ հայ համայնքի և Հայ Դատի կողքին, սատարելով բոլոր կարիքներուն:

Յատուկ շնորհաւորութեան արժանի է, անշուշտ, Սարա Թանզիլին, որ Ռոն-Ալփի շրջանէն ընտրուեցաւ պատգամաւոր՝ իշխող նախագահական կուսակցութեան ցանկով: Սարան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ է, փոքր տարիքէն մաս կազմած է Դաշնակցութեան ընտանիքին: Ան ունեցած է ազգային-կուսակցական նկատառելի գործունէութիւն, բայց մանաւանդ՝ Հայ Դատի ծիրէն ներս, իբրև Յանձնախումբի աշխուժ անդամ: Ան տնօրէնն է Տեսինի Հայ Մշակոյթի Կեդրոնին:

Վստահ ենք, որ Հայ Դատի զօրակցութիւնը վայելող բոլոր պատգամաւորները պիտի շարունակեն հայանպաստ իրենց դիրքորոշումները ցուցաբերել, այս անգամ՝ Ազգային Ժողովի բարձրագոյն ամպիոնէն»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 0,51 կմ/ժ
20 C°
 
32°  20° 
28.06.2022
34°  22° 
29.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: