ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Հունաստանի պատգամավորները Ծաղկաձորում քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Միքայել Թումասյանը և Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Խրիստոս Դերմենցոպոլուսի, Աննա-Մանի Պապադիմիտրիուի և Մարիա-Ալեքսանդրա Կեֆալայի հետ:

Վերջիններս Հայաստան են ժամանել, որպեսզի մասնակցեն «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի աշխատաժողովին, որն անցկացվել է Ծաղկաձորում՝ հունիսի 22-23-ը:

Քննարկումների առանցքում են եղել ԵՄ-Հայաստան կապերի խորացմանը, հանրության և երիտասարդության համար առավել բաց, ժողովրդավարական խորհրդարաններ ունենալուն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Կազմակերպվել են քննարկումներ խորհրդարանների աշխատակիցների միջև: Կողմերը կարևորել են Թվինինգ ծրագրի ընձեռած հնարավորությունը՝ տարբեր երկրների գերատեսչությունների միջև կապերի ընդլայնման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար փորձի փոխանակման հնարավորությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: