ՀԱԵ պատվիրակությունը մասնակցել է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև երկխոսության խառը հանձնախմբի 18-րդ ժողովին
Հռոմում հունիսի 20-ից 24-ը տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև երկխոսության խառը հանձնախմբի 18-րդ ժողովը, որին ներկա է եղել տարբեր երկրներից ժամանած շուրջ 23 հոգևորական։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանից, Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը կազմված է եղել չորս անդամներից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցում էին Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը և Գերշ․ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից՝ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարյանը և Հոգշ․ Տ. Պողոս Վրդ. Թինքճյանը։
«Հանձնախումբը միաձայն հավանությամբ ընդունեց «Խորհուրդները Եկեղեցու կյանքում» վերնագրով նոր փաստաթուղթ։ Հռոմում գումարված նիստին սկսվեց նաև երկխոսության նոր փուլ՝ «Սուրբ Կույս Մարիամը եկեղեցու ուսմունքում և կյանքում» թեմայով, որի շուրջ քննարկվեցին տարբեր աշխատություններ, մասնավորապես՝ Աստվածածնի Վերափոխման վերաբերյալ։
Հանձնախմբի հաջորդ նիստը, որը կշարունակի իր աշխատանքը այս թեմայով, կայանալու է 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 4-ը, Եգիպտոսի Վադի Էլ-Նատրուն անապատում գտնվող Սուրբ Բիշոյի վանքում:
Երեկ՝ հունիսի 23-ին, նիստի մասնակիցները հանդիպում ունեցան Ֆրանցիսկոս Պապի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ներկաներին ուղղած իր ողջույնի խոսքում Սրբազան Քահանայապետը շնորհակալություն է հայտնել կատարված «թանկարժեք աշխատանքի» և հատկապես՝ եկեղեցական խորհուրդների վերաբերյալ փաստաթղթի ընդունման համար՝ շեշտելով, որ այն նշանավորում է «նոր քայլ դեպի լիարժեք հաղորդություն»։ Սրբազան Քահանայապետը խոսել է էկումենիզմի «մկրտական, հովվական և տեղական» նկարագրի մասին։ «Մկրտության մեջ է քրիստոնյաների միջև հաղորդակցության և ամբողջական տեսանելի միասնության տենչանքի հիմքը: Այս խորհուրդի շնորհիվ է, որ մենք կարող ենք Պողոս Առաքյալի հետ համատեղ հաստատել, որ «մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար», - ասել է Ֆրանցիսկոս Պապը:
«Հռոմի Պապը մաղթեց, որ Սուրբ Հոգին մեզ ներշնչի համատեղ առաջ ընթանալու, ուղղորդվելով մարդկանց հոգիների բարօրության ու Աստծո ժողովրդի բարօրության ցանկությամբ և ոչ թե բարոյական, աստվածաբանական կամ գաղափարական տարբերություններով, հիշեցնելով, որ Հիսուս Քրիստոսը մարմնացավ ու դարձավ Աստվածապաշտ ժողովրդի անդամ և ո՛չ թե գաղափար։
Սրբազան Քահանայապետը ընդգծեց «եղբայրաբար հանդիպելու կարևորությունը՝ իրար լսելու, կիսվելու և միասին քայլելու համար», ողջունելով տեղական համայնքներում Եկեղեցիների մոտեցման գործում երիտասարդ սերունդի ներգրավելը, որպեսզի «ուսմունքի շուրջ երկխոսությունը ընթանա կյանքի երկխոսության հետ միասին»»,- հայտնում են տեղեկացրին Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանից՝ հիշեցնելով, որ
Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության համատեղ միջազգային հանձնախումբը, որը ստեղծվել է 2003 թվականին, ներառում է Կաթոլիկ, Ղպտի Ուղղափառ, Անտիոքի Ասորի Ուղղափառ, Հայ Առաքելական, Եթովպիայի Ուղղափառ և Մալանկարա Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչներ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 22%
Քամի՝ 1,54 կմ/ժ