ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405 դրամ -0,96 EUR - 412 դրամ -0,94 RUB - 6 դրամ -0,7 GBP - 491 դրամ -0,13
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը քննարկումներ կանցկացնի Թուրքմենստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ

© РИА Новости / Михаил Метцель

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին Աշգաբադում, Կասպից ծովի գագաթնաժողովին իր մասնակցության շրջանակում, կհանդիպի Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և անձամբ կշնորհավորի նրան տարեդարձի կապակցությամբ, բացի այդ, Ռուսաստանի Դաշնության նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքմենստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին

Ուշակովը հիշեցրել է, որ Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի 65-ամյակը կնշվի Կասպից ծովի գագաթաժողովի օրը՝ հունիսի 29-ին։

«Պուտինը հատուկ հանդիպում կանցկացնի Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակի հետ և անձամբ կշնորհավորի նրան»,- ասել է Ուշակովը։

«Նրա հետ կլինի կարճ զրույց, որից հետո նախատեսվում է մասնակցություն կասպյան վեցերորդ գագաթաժողովին։ Իսկ դրա ավարտից հետո մեր նախագահը երկու երկկողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի նախագահ (Իլհամ) Ալիեւի եւ Իրանի նախագահ (Իբրահիմ) Ռաիսիի հետ»,- ասել է Ուշակովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 1,03 կմ/ժ
26 C°
 
37°  22° 
19.08.2022
36°  21° 
20.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: