Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Գորդեևը քննարկել են առաջիկայում Հայաստանում համատեղ տեխնոպարկ կառուցելու հարցը
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 28-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով ՀՀ ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Գորդեևը հանդիպմանը քննարկել են առևտրատնտեսական, ներդրումների, կրթության և գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գորդեևը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկայումս գործում է համագործակցության շուրջ 200 օրենսդրական փաստաթուղթ, որոնք վերաբերում են այս կամ այն ոլորտին:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալը հայտնեց, որ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ առանձին քննարկման թեմա է եղել կրթության և գիտության ոլորտի ներուժի օգտագործման հարցը:
Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև ներդրումների հետ կապված հարցերը: ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալի խոսքով՝ ներդրումներ են արվում Հայաստանի տարբեր ձեռնարկություններում և կազմակերպություններում: Այդ ներդրումները կազմում են Հայաստանի տնտեսության շուրջ 40 տոկոսը:
«Այսինքն՝ մեր բիզնեսը լրջորեն ներկայություն ունի Հայաստանում, բայց կցանկանայինք փոխել ներդրումների որակը և ստեղծել համատեղ արտադրություն, որի արտադրանքը կվաճառենք ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում, այլ նաև կարտահանենք երրորդ երկրների շուկաներ: Դրա համար շատ հետաքրքրիր և առարկայական քննարկում է տեղի ունեցել: Օրինակ, քննարկել ենք Հայաստանում առաջիկայում կառուցել արդյունավետ գործող համատեղ տեխնոպարկը»,- ընդգծեց Գորդեևը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 3,09 կմ/ժ