ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.7 դրամ +0,7 EUR - 402.62 դրամ +0,62 RUB - 6.8 դրամ +0,8 GBP - 461.32 դրամ +0,32
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն:

«Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Լիահույս եմ, որ Ձեր գործունեությունը հայ-իսրայելյան հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա և կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,-նշել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանը միջխորհրդարանական կապերի համատեքստում մեծապես կարևորվել է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Երկուստեք արձանագրվել է, որ մեր ժողովուրդների միջև պատմամշակութային կապերի առկայությունն ու ճակատագրերի նմանությունը կարևոր նախադրյալներ են համագործակցության բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 3,6 կմ/ժ
19 C°
 
28°  16° 
07.10.2022
26°  15° 
08.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: