ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին որպես աջակցություն տրամադրվելու է 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ինչպես ԱՄՆ ՄԶԳ, այնպես էլ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

«Կառավարության անունից և անձամբ իմ կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին տրամադրվող աջակցության համար և ընդգծել, որ համաձայնագրով որոշված ուղղությունները մեծ կարևորություն ունեն այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերների հաղթահարման, կայուն զարգացման և երկրում ժողովրդավարության ամրապնդման համար»,-ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ես ցանկանում եմ հատկապես շնորհակալություն հայտնել կառավարության մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեծ դեր են ունեցել այս համաձայնագրի մշակման գործում: Ձեր ժամանակը, մասնակցությունը և ջանքերն այս փաստաթուղթը մշակելու և այս օրն իրականություն դարձնելու համար ընդգծում են մեր հավատարմությունը ընդհանուր արժեքներին և նախաձեռնություններին: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներում Հայաստանին աջակցելու գործին»,- միջոցառման ընթացքում նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Համաձայնագիրը միտված է խթանելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետական կառավարման համակարգում, հզորացնելու տեղական կառավարման կարողությունները, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացներն ու օրենքի գերակայությունը: Փաստաթղթի ներքո իրականացվելիք ծրագրերը կխթանեն կառավարման գործընթացում քաղաքացիների ներառական մասնակցությունը և կմեծացնեն տեղեկատվության անկախ և բազմազան աղբյուրների հասանելիությունը: Տնտեսական կայունությունն ամրապնդելու նպատակով ծրագրերն ուղղված կլինեն մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, աշխատուժի հզորացմանը և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: