ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ն հաստատել է նոր ռազմավարական հայեցակարգը. Ռուսաստանը հայտարարվել է անվտանգության գլխավոր սպառնալիք

© Sputnik / Владимир Трефилов

Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգ, որում Ռուսաստանը հայտարարվել է անվտանգության գլխավոր սպառնալիք, գրում է ՏԱՍՍ-ը:

ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում Ռուսաստանի Դաշնության հետ և վտանգ չի ներկայացնում Մոսկվայի համար, ասվում է ռազմավարական հայեցակարգում։

Դրանում նաև նշվում է, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները՝ ռիսկերը նվազեցնելու և էսկալացիան կանխելու համար։

Ըստ հայեցակարգի՝ ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի զսպման և պաշտպանական կարողությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։

Դրանում նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն չի կարող Ռուսաստանին գործընկեր համարել, սակայն պատրաստ է բաց պահել հաղորդակցության ուղիները, փոխանցում է Tert.am-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: