ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետդուման ընդունել է ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքը ճանաչելու մասին օրինագիծ

lragir.am

Պետդուման չորեքշաբթի օրը կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում ՌԴ-ում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախատեսվող փոփոխությունները ենթադրում են Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման պարագայում»,-ասված է բացատրական գրության մեջ:

Ներկայում նման նորմը գործում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որոնց օրենսդրությունն ամրագրում է ռուսերենի օգտագործումը որպես պաշտոնական լեզու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: