ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան

«2021-ը բավականին բարդ էր անվտանագային, քաղաքական, սոցիալական, տնտեսական գործոնների, դրանցով պայմանավորված բազում հիմնախնդիրների  առկայության առումով, միաժամանակ հագեցած էր այդ  հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարաբնույթ ծրագրերով, միջոցառումներով»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հայտարարեց նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով  Արցախի նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների, 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը, փոխանցում է Panorama.am։

Նա ընդգծեց, որ Արցախի կառավարությունը ջանքերը գերազանցավապես  ուղղել է պատերազմական գործողությունների հետևանքների մեղմանը, բնակչության  կենսական առաջնահերթ  խնդիրների լուծմանը  սոցիալ-հոգեբանական աջակացության ապահովմանը։

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրենց նպատակը միանշանակ է  և դիրքորոշումն անփոփոխ՝ հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու  անսահմանափակ իրացման ու  ճանաչման միջոցով, հակամարտությունը  պետք է կարգավորվի խաղաղ  ճանապարհով, սակայն Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները տեսնում ենք՝ խաղաղ ու բանակցային ճանապարհ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու  անսահմանափակ իրացում և ճանաչում, Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում,  տեղահանված բնակչության վերադարձ հայրենի տներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական միջազգային առաքելության  պահպանում, սակայն Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ, Արցախի  Հանապետության միջազգային մեկուսացման վերացում»,- արտաքին քաղաքականության հիմնական կետերը նշեց Ա.Հարությունյանը։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, նա թվարկեց առաջնահերթությունները՝ պաշտպանության  սեփական համակարգի շարունակական բարելավում,  շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական նոր ամրությունների ու մեխանզիմների ձևավորում,  ինստիտուցիոնալ բարեփոխումներ  պաշտպանության ողջ համակարգում,  ՌԴ խաղաղապահ  զորակազմի հետ պատշաճ հաղորդակցման ապահովում, որոշակի աշխատանքներ նաև քաղաքացիական պաշպանության համակարգի բարելավման ուղղությամբ։

«Մեծապես կարևորում ենք՝ Արցախի ժողովրդի անվտանգության  երաշխքիների ապահովման հարցում ռուսական կողմի  ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի անժամկետ սկզբունքով տեղակայումը մինչև  հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորում և զգալիորեն ավելացնել խաղաղապահ  առաքելություն իրականացնող անձնակազմի  թվաքանակը, որի ուղղությամբ մենք բազմաթիվ դիմումներով, նամակներով, հանդիպումների ժամանակ  բարձրաձայնել ենք»,- նշեց Արցախի նախագահը։

Նա հայտնեց, որ կազմավորվում են ոստիկանության զորքեր, որոնք առաջին հերթին կմասնակցեն Արցախի բնակչության, հանրապետության պաշտպանությանը, նաև հասարակական կարգի  պահպանությանն և հասարակական անվտանգության ապոհովմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: