ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան

Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ բացառվում է։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները, փոխանցում է Sputnik Արմենիան։

 

«Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է։ Սահմանային վերահսկողություն լինելու է»,– ասաց նա։
Գրիգորյանի խոսքով` այս պահին քննարկվում է սահմանային վերահսկողության տարբերակների հարցը։
«Հնարավոր է` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի հեշտացված տարբերակ լինի։ Օրինակ` այսպես կոչված aplication-ի լրացման միջոցով ավելի պարզեցված գործընթաց տեղի ունենա։ Բայց ամբողջական սահմանային վերահսկողություն լինելու է»,– ընդգծեց ԱԽ քարտուղարը։
Ըստ Գրիգորյանի` ճանապարհների բացման պարագայում ադրբեջանական ավտոմեքենաների նկատմամբ նաև միանշանակ կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տարբեր հարկատեսակներ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ դրանց արձագանքել է ոչ միայն պաշտոնական Երևանը, այլև Մոսկվան ու Բրյուսելը։
«Կարծում եմ` բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,– ասաց Գրիգորյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: