ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության նախագահն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ՝ ներկայացնելով ԱՀ նախագահի 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2022 թվականի միջոցառումների ծրագիրը:

Երկրի ղեկավարը ամփոփ ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, նախանշել անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական առաջնահերթություններն ու անելիքները։
Իր խոսքում ԱՀ նախագահը նշել է, որ 2021 թվականը երկրի համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր, և Արցախի կառավարությունը շարունակել է իր որդեգրած մարդակենտրոն քաղաքականությունը` ջանքերը գերազանցապես ուղղելով պատերազմական գործողությունների հետևանքների մեղմմանը, բնակչության կենսական առաջնահերթ խնդիրների լուծմանը, սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովմանը:
Անդրադառնալով 2022 թվականի անելիքներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ԱՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է Արցախի անվտանգությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքը՝ այդ ճանապարհին կարևորելով յուրաքանչյուրի ջանքն ու ներուժը՝ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում։
Ելույթից հետո երկրի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին՝ պարզաբանումներ տալով տարբեր ոլորտներում իրականացվող և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։
Այնուհետև ԱՀ նախագահը մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: