ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը պատրաստ է բավարարել բարեկամ երկրների ֆերմերների պարարտանյութերի պահանջարկը. Պուտին

Vyacheslav Prokofyev/TASS

Ռուսաստանը պատրաստ է ամբողջությամբ բավարարել բարեկամ երկրների ֆերմերների պարարտանյութերի պահանջարկը։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք խոսեցինք այն հարցերի մասին, որոնք այսօր հետաքրքրում են ամբողջ աշխարհին, բոլոր երկրներին, ես նկատի ունեմ համաշխարհային շուկաներին պարենամթերքով, գյուղատնտեսական այլ ապրանքներով, այդ թվում՝ հանքային պարարտանյութերով մատակարարելը»,- ասել է Պուտինը։

«Պատրաստ ենք լիովին բավարարել Ինդոնեզիայի և այլ բարեկամ երկրների ֆերմերների պահանջարկը ազոտի, ֆոսֆատի, կալիումի պարարտանյութերի և դրանց արտադրության համար հումքի վերաբերյալ»,- վստահեցրել է  նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: