ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 62 մլն դոլար օգնություն կտրամադրի Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների օրինագիծը ներառում է մարդասիրական օգնություն Հայաստանին և Արցախին, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը։

Օրինագծում նշվում է, որ հանձնարարականը ներառում է «ոչ պակաս, քան 60 մլն ԱՄՆ դոլար Հայաստանին տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության և այլ նպատակների համար» և ոչ պակաս, քան 2 մլն ԱՄՆ դոլար Լեռնային Ղարաբաղում ականազերծման գործողությունների համար»։

Նշվում է նաև, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը «մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրա հետևանքով բնակարանային, պարենային ապահովության, ջրի և սանիտարական, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում առաջացած մարտահրավերներով», փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: