ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինտենսիվ և շատ օգտակար. ԵՄ ներկայացուցիչը մեկնաբանել է Վրաստանում հայ և ադրբեջանցի փորձագետների համատեղ քննարկումները

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հունիսի 29-30-ը Վրաստանի Կաչրետի քաղաքում  մի քանի տասնյակ հայ և ադրբեջանցի փորձագետների քննարկումները, փոխանցում է Tert.am:

«Ավարտվեցին երկօրյա ինտենսիվ և շատ օգտակար քննարկումները հայ և ադրբեջանցի պրակտիկանտների հետ», - Twitter-ում գրել է եվրոպացի պաշտոնյան:

Կլաարը մանրամասնել է, որ ավելի քան 40 հայ և ադրբեջանցի պրակտիկանտներ հանդիպել են կլոր սեղանի շուրջ, որը կազմակերպվել է Եվրամիության (ԵՄ), ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ, և քննարկել Հարավային Կովկասի խաղաղ ապագայի հնարավոր սցենարները:

Քննարկումները ներառել են սցենարներ տնտեսության և կապի, անվտանգության, կառավարման և մշակութային քաղաքականության ոլորտներում, գնահատվել են հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ազգային կառավարությունների, քաղաքացիական հասարակությունների և արտաքին դերակատարների կողմից՝ բարձրացնելու հայերի և ադրբեջանցիների միջև երկարատև խաղաղության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների կենսունակ լուծումների հեռանկարները:

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հաստատել է կայուն խաղաղությանն ուղղված ԵՄ-ի շարունակական հանձնառությունը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «հայ – ադրբեջանական միացյալ խմբի» անդամներն են՝ Ստեփան Գրիգորյան, Տարոն Հովհաննիսյան, Գևորգ Մելիքյան, Ջոնի Մելիքյան, Բենիամին Պողոսյան, Ահմադ Ալիլի, Մեհման Ալիև, Շահլա Իսմայիլ, Սամիր Մամեդով, Ռամազան Սամադով, Անար Վալիև։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: