ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին  փաստահավաք առաքելությունից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  ANCA-ից:

Երիմյանը ևս մեկ անգամ հիշեցրել և ընդգծել է այն կոչերը, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը պետք է դադարեցվի, իսկ Արցախին շտապ անհրաժեշտ 50 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել։

«Հայ դատի հանձնախմբի Արցախ կատարած մեր վերջին այցի ժամանակ հարցազրույց վերցրեցինք 80-ամյա կնոջից,ով  գերի էր ընկել իր գյուղի տանը, ականատես էր եղել ամուսնու ծեծին և ինքն էլ խոշտանգումների ենթարկվել»,-ասել է նա:

ANCA –ն Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել է Արցախի աշխարհաքաղաքական մարտահրավերները, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանից նոր մանրամասներ իմացել 2020 թվականի պատերազմի ժամանակ իրենց պապենական տներից հեռացված 100,000 հայ փախստականների վիճակի մասին։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է  Արցախի բնակչության առջև ծառացած ջրի ու գազի մարտահրավերները։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամները հանդիպել են նաև The HALO Trust-ի ներկայացուցիչների հետ, որոնց ականազերծման ջանքերը ավելի քան երկու տասնամյակ Արցախում փրկել են անթիվ կյանքեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: