ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ համայնք, ծանոթացել Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ ջանքերով իրականացվող «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին։

Այդ մասին ասված է Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում։

 
«Հայտնել եմ, որ դրանց նոր թափ հաղորդելու նպատակով ԱՀ Կառավարությունն ավելի մեծ աջակցություն կցուցաբերի։ Եղա նաև վերջերս շահագործման հանձնված Հիլիսի ջրամբարի տարածքում։ Այն ոռոգովի է դարձրել ավելի քան 300 հա հողատարածք։ Ի դեպ, նախագիծն իրականացվել է պատերազմից հետո պետական միջոցներով։ Խոշորածավալ մյուս ծրագիրը, որը ևս կյանքի է կոչվել պետական միջոցներով, Սովետարխի ոռոգման համակարգի կառուցումն է, որի մայր ջրատարն ու ջրաբաշխիչ ավազանները շահագործման են հանձնվել շաբաթներ առաջ։
 
Արդյունքում շրջանի ավելի քան 2000 հա հողատարածք ոռոգման ջուր կունենա։ Նշված ծրագրերի շահառուները մեր հազարավոր քաղաքացիներն են։ Արցախը հայկական պահելու մեր մյուս խոշորամասշտաբ ծրագրերին կանդրադառնամ առաջիկայում»,- նշված է գրառման մեջ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: