ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի ռուսական օպերացիան Ուկրաինայում. Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ այս պահին իրականում ոչ ոք չգիտի, թե որքան կտևի Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան դրա իրականացման համար զգալի ռեսուրսներ ունի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Կիրակի օրը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Շոլցին հարցրել են, թե պատժամիջոցների պայմաններում որքան ժամանակից է ակնկալվում Ռուսաստանի ռեսուրսների սպառումը, ինչը թույլ չի տա Մոսկվային շարունակել հատուկ գործողությունը։

«Ոչ ոք իրականում չգիտի, նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,- նշում է ՏԱՍՍ-ը) թերևս ի շատ մեծ երկրի ղեկավար է, որտեղ շատ մարդիկ են ապրում, որտեղ մեծ ռեսուրսներ կան»,- պատասխանել է Գերմանիայի կանցլերը։ «Նա կկարողանա պատերազմը շարունակել իսկապես երկար ժամանակ»,- ասել է Շոլցը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: