ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆինլանդիան և Շվեդիան ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները

© STEPHANIE LECOCQ

Երկուշաբթի Ֆինլանդիան և Շվեդիան սկսել են և մեկ փուլով ավարտին են հասցրել ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները, հուլիսի 5-ին կստորագրվի անդամակցության արձանագրությունը։ Այս մասին ասվում է Բրյուսելում տարածված դաշինքի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ֆինլանդիան և Շվեդիան հուլիսի 4-ին, ըստ Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի [հունիսի 28-30-ը] համաձայնագրի, ավարտել են բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ: Երկու երկրներն էլ պաշտոնապես հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ  քաղաքական, իրավական և ռազմական պարտավորությունները կատարելու իրենց ցանկությունն ու կարողությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Բանակցությունների ավարտից հետո դաշնակիցները հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պետք է ստորագրեն Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու մասին արձանագրությունները։ Այնուհետև, անդամակցության արձանագրությունները կուղարկվեն ՆԱՏՕ-ի երկրներին վավերացման համար՝ իրենց ազգային ընթացակարգերին համապատասխան»,- նշվում է հայտարարության մեջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: