ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից

Արցախի կառավարության որոշմամբ արգելվել է հացահատիկի արտահանումն Արցախի տարածքից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից: 

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից:

Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: