ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 416.27 դրամ +0,27 EUR - 406.03 դրամ +0,03 RUB - 7.25 դրամ +0,25 GBP - 459.31 դրամ +0,31
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ու ժողովուրդների պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական երկխոսության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Երկկողմ օրակարգի հարստացման տեսանկյունից կարևորվել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ու խորհրդարանականների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում նաև՝ բարեկամական խմբերի աշխատանքի միջոցով։ Ընդգծվել է նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության կարևորությունը։

Արարատ Միրզոյանը Մերիչել Բատետին է ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության առաջմղմանը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին։ ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ 2018թ․-ից ի վեր Հայաստանը շարժվում է ժողովրդավարական ուղով, և չնայած պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի հետևանքներին՝ կառավարության իրականացրած բարեփոխումների արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վե


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 15%
Քամի՝ 3,09 կմ/ժ
22 C°
 
25°  13° 
26.09.2022
28°  15° 
27.09.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: