ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. ՀՀ պաշտպանության նախարար

Օրենսդրական փաթեթը շուրջ մեկ տարի քննարկվել է տարբեր մակարդակներում, դիտարկվել են բազմաթիվ առաջարկություններ: Մի շարք հարցերի, այդ թվում՝ ԶՈւ-ի և նախարարության կառուցվածքի վերաբերյալ աշխատել ենք ՌԴ գործընկերների հետ. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և հավելել, որ նախագծերի փաթեթով դրվում է ԶՈւ-ի և նախարարության ուղղահայաց կառավարման հիմքը:

««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստում:

Առաջարկվում է «Պաշտպանության մասին» 2017 թ. նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում՝ ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոշում է ընդունում Հայաստանի տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին: Սահմանադրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայտարարում է ռազմական դրություն, Ազգային ժողով առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում՝ լուծում է պատերազմ հայտարարելու հարցը»:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ հստակեցվում է ԶՈւ գլխավոր շտաբի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի գործառույթների շրջանակը: Ղեկավարման ուղղահայաց համակարգի բարելավման և ԶՈւ ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի՝ օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում իրավասությունները, հստակեցնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի գործունեությունը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր՝ ներառելով մեկ ընդհանուր՝ ՀՀ պաշտպանության պլանում:

Նշվել է նաև, որ փաթեթով հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոնները ևս, ըստ անհրաժեշտության, զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, ավելանում է ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:

ԱԺ պատգամավորները կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտադրել է ԶՈւ-ի և ՊՆ-ի ուղղահայաց ղեկավարման անհրաժեշտությունը: ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի համոզմամբ՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ էականորեն կբարձրանա մեր երկրի պաշտպանունակությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: