ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաջողվել է մոտեցնել Երևանի ու Բաքվի մոտեցումները տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

© Фото : МИД России

«Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը, որոշակի առաջընթաց արդեն իսկ գրանցվել է»,- NEWS.ru-ին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

Նրա խոսքով, կողմերին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ, փոխանցում է Panorama.am։

«Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ խմբի (Ռուսաստանի,Ադրբեջանիև Հայաստանի համանախագահությամբ) հանդիպման արդյունքներով, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում համանախագահների շփումների արդյունքներով՝ որոշ առաջընթաց է արձանագրվել, հնարավոր է եղել մոտեցնել կողմերի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, քննարկվում է նաև տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության մեկնարկը՝ ի շահ Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների»,- պարզաբանել է Զայցևը։

Դիվանագետի խոսքով, աշխատանքի արդյունքների մասին համանախագահները պայմանավորվածություններ ձեռք բերելուց առանձին կտեղեկացնեն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: