ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կինն ու գինին. Թունիսը կարող է զարմացնել

Արաբական, ընդհանրապես իսլամական երկրների հետ կապված շատերի առաջին ասոցիացիաներից է ալկոհոլի արգելքը և իսլամի կանոններով պայմանավորված կանանց իրավունքների սահմանափակումը: Սակայն Թունիսում այս երկու կարծրատիպն էլ շատ արագ կոտրվում են:

Նախ ալկոհոլի մասին: Չնայած երկիրը մուսուլմանական է՝ Թունիսում ալկոհոլի օգտագործման օրենդրական արգելքներ չկան: Ավելին՝ Թունիսն ունի ալկոհոլային ազգային խմիչքներ, ինչպես օրինակ թզից պատրաստվող բուխան(40%), սեդրադինը՝ նարնջի կեղևից և խոտաբույսերից պատրաստվող լիկյոր(36-40%): Իսկ թիբարինը՝ արմավից և խոտաբույսերից պատրաստված լիկյորը (36-40%), երկրի այցեքարտերից է:

Թունիսում զբաղվում են նաև գինեգործությամբ: Քանի որ երկիրը եղել է Ֆրանսիայի պրոտեկտորատ, Թունիսում կիրառում են գինեգործության ֆրանսիական ավանդույթները: Արտադրանքի զգալի մասը իրացվում է հենց Թունիսում, մի մասն էլ արտահանվում է Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Բելգիա:

Ինչ վերաբերում է կանանց իրավունքներին, ապա Թունիսում մինչև 2011 թվականի հեղափոխությունը դժվար էր գտնել մուսուլմանական խիստ դրես-կոդով կանանց: Թունիսցի կանանց համար նիկաբ կրելը(միայն աչքերի հատվածում նեղ բացվածքով սև գլխաշոր) հնարավոր դարձավ միայն հեղափոխությունից հետ, երբ իշխանության եկան իսլամիստները: Սակայն անգամ այսօր Թունիսի փողոցներով շրջելից դժվար է նման հագուստով կանանց տեսնել:

Կանանց իրավունքների պաշտպանության իմաստով Թունիսը կարելի է ասել արաբական աշխարհի առաջատարն է: Իսկ այդ առաջընթացը հնարավոր է դարձել երկրի առաջին նախագահ Հաբիբ Բուգեբայի շնորհիվ: Անկախությունից ամիսներ անց՝ 1956 թվականի օգոստոսի 13-ին Թունիսում ընդունվեց Անձնական կարգավիճակի մասին կոդեքսը, որը մի շարք ոլորտներում հավասարություն էր ապահովում կանանց և տղամարդկանց միջև: Ի դեպ, Թունիսում Կանանց օրը նշում են ոչ միայն մարտի 8-ին, այլ նաև օգոստոսի 13-ին:

Անձնական կարգավիճակի կոդեքսով, մասնավորապես, արգելվեց բազմակնությունը, սահմանվեց ամուսնության համար նավազագույն տարիք, ամուսնալուծության ընթացակարգ, որով կանայք ստացան տղամարդկանց հետ հավասար իրավունքներ: Կանայք նաև ստացան ընտրելու իրավունք, կրթության հավասար հասանելիություն: Թունիսում ծնողները պատասխանատվության են ենթարկվում իրենց աղջիկ երեխաներին դպրոց չուղարկելու դեպքում, և հակառակը՝ խրախուսվում են՝ այդ թվում նաև ֆինանսապես, եթե իրենց աղջիկ երեխան կրթության հարցում որոշակի հաջողություններ է գրանցում:

Հետագայում կանանց իրավունքների և ազատությունների մասով թունիսյան օրենսդրությունը շարունական բարեփոխվել է: Կանայք ստացել են աշխատելու (տղամարդկանց հետ հավասար պայմաններով), առանց իրենց ամուսինների թույլտվության տեղափոխվելու, բանկային հաշիվներ բացելու, բիզնես հիմնելու և այլ իրավունքներ:

Ընդ որում, պետք է նկատել, որ  կանանց իրավունքների պաշտպանությունը և նման լիբերալ օրենսդրական դաշտ ստեղծելը նորանկախ Թունիսում որևէ կերպ առաջնահերթություն չէր, երկրում չկային ազդեցիկ ֆեմինիստական շարժումներ:

Անձնական կարգավիճակի կոդեքսը և հետագա բարեփոխումները Թունիսի առաջին նախագահի կողմից դիտվում էին որպես երկրի սոցիալ-տնտեսական  վիճակում, հասարական ոլորտում առաջընթաց ապահովելու կարևորագույն միջոց, քանի որ երկրի բանկչության կեսը կանայք էին, իսկ երկրի զարգացման համար անհրաժեշտ էին մրցունակ կադրեր:

Բուրգեբայի այս քաղաքականությունը բավականին արդյունավետ էր: Արդեն 1980-ականներին Թունիսում ժողովրդագրական աճի մակարդակն ամենացածրն էր արաբական աշխարհում, ինչը խոսում է այն մասին, որ կանանց գործունեությունը միայն ընտանիքով չէր սահմանափակվում, նրանք արդեն ներգրավված էին կյանքի տարբեր ոլորտներում:

Այսօր Թունիսում բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների կեսից ավելին կանայք են: Թունիսն արաբական առաջին երկիրն է, որի վարչապետը կին է:

Այս ամենը, իհարկե չի նշանակում, որ Թունիսում կանանց իրավունքների և ազատությունների մասով ամեն ինչ իդեալական վիճակում է, այսօր էլ օրենսդրական առումով բավականին բացեր կան, որոնք աստիճանաբար փորձում են լրացնել: Սակայն նույնիսկ ներկայիս բացերով Թունիսն իր ազատությամբ՝ արաբական, իսլամական երկրներին ոչ բնորոշ ազատությամբ, զարմացնում է և գրավում զբոսաշրջիկներին, որոնց երկիրն առաջարկում է ոչ միայն ծովափնյա հանգիստ, այլ նաև տարբեր քաղաքակրթությունների համադրմամբ հարուստ մշակույթ:

Ի դեպ, Հայաստանի քաղաքացիների համար Թունիսը բացահայտելուն արդեն երկրորդ տարին է օգնում է «Անռիվա Տուր» տուրօպերատորը «Նուվելեյր» ավիաընկերության միջոցով: Հայաստանի բոլոր տուրիստական ընկերություններից «Անռիվա տուրի» առաջարկած փաթեթները գնելու դեպքում հնարավոր է Թունիս մուտքի վիզան ստանալ ոչ թե Մոսկվայում դեսպանատնից, այլ հենց օդանավակայնում և շատ ավելի մատչելի արժեքով՝ 150 դոլարի փոխարեն վճարելով ընդամենը 25 դոլար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: