ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամը և ծովով հացահատիկի արտահանման այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հարցերը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը:

«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, Ուկրաինայի իրադրությունը Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների լույսի ներքո, Սև ծովով հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքների ստեղծումը», - ասված է հաղորդագրության մեջ:

Էրդողանի խոսքով՝ «եկել է հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքներ ստեղծելու ծրագրի իրականացման համար գործողությունների ժամանակը », ասվում է հաղորդագրության մեջ։

Ուղերձում նշվում է, որ Թուրքիայի նախագահը, բանակցությունների սեղանի շուրջ կրկին հանդես է եկել խաղաղ ճանապարհով ուկրաինական ճգնաժամի «կայուն և արդար» կարգավորման օգտին։ Նրա խոսքով, Թուրքիան, ինչպես նախկինում, պատրաստ է ջանքեր գործադրել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը վերակենդանացնելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: