ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Վարչապետը շնորհավորել է դեսպան Արիսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման: «Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունն ու պատմական կապերը: Մենք հետևում ենք զարգացումներին և մաղթում, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է ՀՀ կողմից 2019թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն:

Դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ իր համար՝ նաև որպես սիրիահայի պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայությունը: Նա Սիրիայի իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ երկրին ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար և նշել, որ լավագույն ջանքերը կգործադրի փոխհարաբերությունների առավել սերտացման ուղղությամբ:

Զրուցակիցները կարևորել են սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական կապերի ամրապնդման գործում: Մտքեր են փոխանակվել համագործակցության օրակարգի և հեռանկարների շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: