ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վայր, որտեղ չես ձանձրանա. Թունիսը՝ կինոմանների համար

Վայր, որտեղ չես ձանձրանա. սա թերևս Թունիս անվանման՝ երկրին ամենահամապատասխանող ստուգաբանությունն է: Թունիսը երկիրը է, որը զբոսաշրջիկներին շատ բան ունի առաջարկելու և զարմացնելու: Թունիսում կարելի է ծանոթանալ փյունիկյան, հռոմեական, արաբական, ֆրանսիական, բերբերական և տրագլադիտների մշակույթներին: Սակայն երկիրն առաջարկում է ավելին քան տարբեր քաղաքակարթություններ ներկայացնող պատմական վայրերը:

Այն իսկական բացահայտում կարող է լինել կինոմանների համար: Ինչպես Թունիսը, այնպես էլ այս երկրում նկարահանված բազմաթիվ ֆիլմերը դժվար թե ձանձրացնեն:

Թունիսում սիրում են հպարտանալ տարբեր ռեժիսորների ուշադրությունը գրաված ֆանտաստիկ համայնապատկերներով, ուստի կինոյի հետքերով տուր կազմակերպելն այս երկրում մեծ դժվարություն չի կազմի, և կարող է լինել նույնքան գրացվիչ, որքան Կարթագենի ավերակները, սաֆարին կամ տրագլադիտների քաղաքը:

Առաջին նկարահանման հրապարակը, որը թունիսցները հպարտությամբ ներկայացնում են իրենց հյուրերին, իհարկե, «Աստղային պատերազմներ» ֆիլմից է: Թունիսում են նկարահանել լեգենդար ֆիլմաշարի մի շարք դրվագներ, սակայն ամենանշանակալին Տատունին մոլորակն է, որի դեկորացիաները հանված չեն, և թունիսցիները մեծ հաճույքով առաջարկում են տուրեր դեպի հայտնի մոլորակը, որտեղ կարելի է ներսուդուրս անել պահպանված տներ:  Աստղային պատերազմների ևս երկու դրվագ նկարահանվել են հայտնի զբասաշրջային Ջերբա կղզում:

 

Էնթնի Մինգելի՝ 9 Օսկարի արժանացած «Անգլիացի հիվանդ» ֆիլմի գործողությունները թեև կատարվում են Կահիրեում, սակայն նկարահանումները տեղի են ունեցել թունիսյան Սֆաքս քաղաքի հին թաղամասում:

«Ինդիանա Ջոնս. կորած տապանը որոնելիս» կինոժապավենում ևս, թեև գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում, սակայն նկարահանումները իրականացվել են Թունիսում՝ Սիդի Բուլել կիրճում, որը գտնվում է Ատլասի լեռներում՝ Տոզուր քաղաքից ոչ հեռու։

©pinterest

Տեղացիները սիրում են ասել, որ Թունիսում է նկարահանվել նաև ռուսական հայտնի «Կանդագար» ֆիլմը: Ֆիլմը իրականում նկարահանվել է Ռուսաստանում, Թուրքիայում և Մարոկկոյում, սակայն Ալժիրի սահմանից 20 կմ հեռավորության վրա Ատլասի լեռներում գտնվող Սիդի Բուլել կիրճի լեռնային օազիսի, ջրհեղեղից ավերված բերբերական բնակավայրի համայնապատկերն այնքան տպավորիչ է, որ միանշանակ արժե «խափվել»՝ այցելելով իբրև «Կանդագար»ի նկարահանման վայր:

Թունիսը կինոարվեստում մեծ հետաքրքրություն է սկսել առաջացնել դեռ նախորդ դարի կեսերից: Թունիսում նկարահավել է Անժելիկայի մասին պատմող ֆիլմաշարի «Անժելիկան և Սուլթանը» ֆիլմը: Ավելին, սուլթանի դերը խաղացել է թունիսյան դերասան Ալի բեն Այեդը: Այս ֆիլմի հետքերով կարելի է գնալ սպիտակի և կապույտի քաղաք՝ Սիդի Բու Սայիդ, Մոնաստիր քաղաքում գտնվող Ռիբատ ամրոց, էլ-Ջեմի հայտնի ամֆիթատրոն, որը Հռոմի Կոլիզեումի նմանությամբ կառուցված և հռոմեական դարաշրջանի ամենալավ պահպանված ամֆիթատրոնն է աշխարհում:

Սա, իհարկե, ողջ ցանկը չէ: Հյուսիսաֆրիկյան այս երկրում նկարահանվել են տասնյակ ֆիլմեր, այդ թվում՝ Պոլ Անդերսոնի «Պոմպեյ»-ը, Ժան-Ժակ Աննոյի «Սև ոսկի»-ն, Ռոբերտո Բենինի «Վագրը և ձյունը»-ը, Ռոման Պոլանսկու «Ծովահեններ»-ը, «Հազար ու մի գիշեր»-ը և այլն:

Իսկ Հայաստանի քաղաքացիներին կինոյի հետքերով գնալու բացառիկ հնարավորություն է ընձեռնում «Անրիվա Տուր» տուրօպերատորը: Արդեն երկրորդ տարին է «Անրիվա Տուր»-ը «Նուվելեյր» ավիաընկերության միջոցով հայ զբոսաշրջիկներին հաղորդակից է դարձնում Թունիսի յուրօրինակությանը: Ընդ որում, խոսքը ոչ միայն ուղիղ չվերթների մասին է, այլև Թունիս մուտքի թույլտվության: Հայաստանի բոլոր տուրիստական ընկերություններից «Անռիվա տուրի» առաջարկած փաթեթները գնելու դեպքում հնարավոր է Թունիս մուտքի վիզան ստանալ ոչ թե Մոսկվայում դեսպանատնից, այլ հենց օդանավակայնում և շատ ավելի մատչելի արժեքով՝ 150 դոլարի փոխարեն վճարելով ընդամենը 25 դոլար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: