ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.93 դրամ +0,93 EUR - 394.24 դրամ +0,24 RUB - 7.12 դրամ +0,12 GBP - 439.58 դրամ +0,58
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ժողովրդավարական արժեքներ կրող երկիր. ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մեծապես կարևորվել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

Անդրադարձ է եղել Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև արդեն իսկ համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթերին: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկրամասի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գոյությունը՝ հայցելով խորհրդարանականների աջակցությունը կենտրոնի գործունեության շարունակականության ապահովման համար: Գերմանացի գործընկերները նշել են, որ կենտրոնին առնչվող հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են՝ ներկայացնելով դրա կենսագործունեության ուղղությամբ արդեն իսկ տարված աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են 2022 թ. նոյեմբերի 17-ին Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը՝ վստահություն հայտնելով, որ այն կամրացնի հայ-գերմանական համագործակցությունը: Գերմանական կողմի ներկայացուցիչների հավաստմամբ՝ այդ նախագիծն իր բնույթով առաջինն է, և Հայաստանն ընտրվել է որպես բարեկամ և ժողովրդավարական արժեքներ կրող երկիր: «Մեզ մոտ ընդունված է ասել՝ մենք շուտ ենք արթնանում: Սա նշանակում է, որ օպերատիվ ենք և կարողանում ենք արագ արձագանքել բոլոր հարցերին»,-նշել է Գուննար Շելլենբերգերը՝ անդրադառնալով հեռանկարային համագործակցության հետագա ծրագրերին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տևական խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող, 44-օրյա պատերազմին հաջորդող մարդասիրական խնդիրներին վերաբերող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 16%
Քամի՝ 0,51 կմ/ժ
28 C°
 
28°  16° 
01.10.2022
27°  16° 
02.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: