ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաչիկ գյուղի բնակչին երեք ադրբեջանցիներ, նրա կամքին հակառակ, տեղափոխել են Նախիջևան, իսկ հետո վերադարձրել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը. ձեռնարկվում են քննչական ու վարութային գործողություններ՝ Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ով ըստ իր եղբոր՝ 2022թ. հունիսի 6-ի ահազանգի՝ տանից դուրս էր եկել և չէր վերադարձել:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Ա.Խ.-ն հունիսի 3-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է գյուղի և Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ նրան են մոտեցել ինքնությունները դեռևս չպարզված, ազգությամբ երեք ադրբեջանցիներ և իր կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզ, իսկ 2022թ. հունիսի 12-ին Ա.Խ.-ին վերադարձրել են «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ:

Նախաքննության ընթացքում արդեն իսկ կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: