ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեսպան Ղևոնդյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ - արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին հանդիպել է Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ղազախստանի և Հայաստանի փոխգործակցության արդիական հարցեր։
Զրուցակիցները նշել են երկկողմ առևտրի բարելավման և երկու երկրների գործարար շրջանակների համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ աշխատանքների ուժեղացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ միջազգային միջոցառումների ժամանակացույցը և Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարության հարցերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: