ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.04 դրամ +0,04 EUR - 390.29 դրամ +0,29 RUB - 6.99 դրամ +0,99 GBP - 434.69 դրամ +0,69
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը և վերահաստատել իր աջակցությունը ուղիղ շփումների շարունակմանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած հանդիպմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից, մասնավորապես, հայտնել են. «Ֆրանսիան ողջունում է այս հանդիպումը, քանի որ մենք վճռական ենք՝ խթանելու Հարավային Կովկասում տևական խաղաղությունը: Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակմանը, որպեսզի այդ երկրները բարենպաստ միջավայր ստեղծեն հարաբերությունների կարգավորման համար»:

Հուլիսի 16-ին Թբիլիսիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 12%
Քամի՝ 2,06 կմ/ժ
28 C°
 
30°  17° 
30.09.2022
29°  17° 
01.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: