ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. վարչապետը՝ Բունդեսթագի փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են և՛ գործադիր, և՛ խորհրդարանական, և՛ տարածքային կառավարման մակարդակում: Վարչապետի խոսքով՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. «Հայաստանը՝ որպես 2018թ. խորհրդարանական կառավարման անցած երկիր, հետաքրքրված է պառլամենտարիզմի կայուն ավանդույթներ ունեցող Գերմանիայի հետ փորձի փոխանակմամբ: ԳԴՀ-ն ՀՀ խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է ԵՄ-ում: Կարևորում ենք համատեղ տնտեսական ծրագրերը, ինչպես նաև աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին», - նշել է վարչապետ Փաշինյանը:

Բունդեսթագի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և շնորհավորել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համար ՀՀ քաղաքացիների քվեն ստանալու կապակցությամբ: Կատրին Գյորինգ-Էքարդն ընդգծել է՝ ժողովրդավարությունն ու պառլամենտարիզմը նպաստում են անվտանգությանը, կայունությանն ու զարգացմանը, և Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության ամրապնդմամբ, տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և այլն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ: Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ Գերմանիան կարևորում է տարածաշրջանային խաղաղությունը և աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի քայլերին: Կարևորվել են համատեղ ջանքերը քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:

ՀՀ-ԳԴՀ տնտեսական օրակարգի համատեքստում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հեռանկարային են համարվել արևային էներգետիկայի, տեխնոլոգիաների ոլորտներում ծրագրերը: Այս համատեքստում վերահաստատվել է փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Նիկոլ Փաշինյանը և Կատրին Գյորինգ-Էքարդը նշել են Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: