ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է սպասում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։

«Մենք դեռ կոնկրետ քայլեր չենք տեսել Հայաստանից։ Ժամանակն է, որ Փաշինյանի գլխավորած վարչակազմը դրական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Միայն խոսքերը բավարար չեն», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է Չավուշօղլուն TRT հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Panorama.am։

Հուլիսի 1-ին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որոշվել է երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավորինս շուտ ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումները Հայաստանի և Թուրքիայի միջև։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: