ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.93 դրամ +0,93 EUR - 394.24 դրամ +0,24 RUB - 7.12 դրամ +0,12 GBP - 439.58 դրամ +0,58
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի արտգործնախարարը մարտահրավեր է համարում Պուտինի և Ռաիսիի հետ Էրդողանի համատեղ լուսանկարը

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բուրբոքը երեքշաբթի Թեհրանում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռաիսիի հետ համատեղ լուսանկարում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությունը մարտահրավեր է անվանել: Այդ մասին նա հայտարարել է շաբաթ օրը Bild թերթին տված հարցազրույցում։

Լրագրողը նրան խնդրել է մեկնաբանել լուսանկարը, որում պատկերված են երեք նախագահներ։ «Այն փաստը, որ Թուրքիայի նախագահը այս լուսանկարում է, մեղմ ասած մարտահրավեր է»,- ասել է նա։ Նրա խոսքով, Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարևոր է ուկրաինական հակամարտության ֆոնին։

«Ուստի ինձ համար այս լուսանկարն անհասկանալի է հենց ՆԱՏՕ-ի անդամի տեսանկյունից»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 22%
Քամի՝ 2,06 կմ/ժ
25 C°
 
28°  16° 
01.10.2022
27°  16° 
02.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: