ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խերսոնի մարզում ստեղծվում է ընտրական հանձնաժողով՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար

© Sergei Malgavko/TASS

Խերսոնի մարզում ստեղծվում է ընտրական հանձնաժողով, որը զբաղվելու է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու նպատակով հանրաքվե անցկացնելու հարցերով:  Հանձնաժողովի կազմում կընդգրկվի յոթ անդամ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Խերսոնի շրջանի Գերագույն պետական ​​վարչակազմի ղեկավարի 2022 թվականի հուլիսի 22-ի հրամանագրով ստեղծվել է Խերսոնի շրջանի ընտրական հանձնաժողով՝ բաղկացած յոթ անդամից՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով, ինչպես նաև հայտարարվել է թեկնածուների առաջարկների ընդունում»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ հանձնաժողովը՝ ի թիվս այլ հարցերի, ձևավորվում է Խերսոնի շրջանը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտցնելու նպատակով հանրաքվե անցկացնելու համար:

Մամուլի ծառայությունն ընդգծել է, որ «ազատագրված Խերսոնի շրջանի բնակիչները բոլոր իրավունքներն ունեն հայտնելու իրենց կարծիքը շրջանի ապագայի վերաբերյալ»:

Թեկնածուների առաջարկներ ընտրական հանձնաժողով կարող են ուղարկել հասարակական միավորումները, կազմակերպությունները և այլ կառույցներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: