ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրատեսիլ-2023»-ը Ուկրաինայի փոխարեն կանցկացվի Մեծ Բրիտանիայում

eurovisionworld

Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը Ուկրաինայի փոխարեն կանցկացվի Մեծ Բրիտանիայում։ Կազմակերպչական աշխատանքներին կմասնակցի Ուկրաինան։
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի կազմակերպչի պարտականությունները կստանձնի BBC հեռուստաալիքը։ Իսկ արդեն այս շաբաթ կմեկնարկի Եվրատեսիլը հյուրընկալելու իրավունքի համար բրիտանական քաղաքների հայտերի մրցույթը։
Ուկրաինան, որպես հաղթող երկիր, ավտոմատ կերպով դուրս կգա Մեծ եզրափակիչ՝ մրցույթը հյուրընկալող «մեծ հնգյակի» հետ միասին, ասվում է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական հայտարարության մեջ։ Հայտնի է, որ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի համար կստեղծվի լոգո, որը կարտացոլի մրցույթի յուրահատուկ հանգամանքները։

Ինչպես նշված է ԵՀՄ-ի հաղորդագրության մեջ՝ Ուկրաինայում մրցույթը չանցկացնելու որոշումն ընդունվել է՝ ելնելով անվտանգության կանոններից։ Քննարկումների արդյունքում «Եվրատեսիլ 2022»-ում երկրորդ հորիզոնակը զբաղեցրած հեռարձակողը՝ BBC-ն, Եվրոպայի հեռարձակողների միության կողմից ստացել է այն հաջորդ տարի հյուրընկալելու հրավերը։ 

««Եվրատեսիլ 2023»-ը չի հյուրընկալվի Ուկրաինայում, բայց այն կանցկացվի ի աջակցություն Ուկրաինայի։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը՝ BBC-ին, մեզ ցուցաբերած այս աջակցության համար։ Համոզված եմ, որ միասին մենք կկարողանանք ուկրաինական ոգին ցուցադրել գալիք մրցույթում՝ եւս մեկ անգամ ամբողջ Եվրոպան համախմբելով խաղաղության, աջակցության, յուրահատկության ու տաղանդի շուրջ»,-ասել է UA:PBC-ի մենեջմենթի տնօրեն Միկոլա Չերնոտիթսկին։

«Եվրատեսիլ 2022»-ում հաղթել էր ուկրաինական Kalush Orchestra խումբը՝ Stefania երգով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է բրիտանացի երգիչ Սեմ Ռայդերը Space Man երգով։
Մեծ Բրիտանիան 24 տարվա մեջ առաջին անգամ կհյուրընկալի Եվրատեսիլ 2022 երգի մրցույթը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: