ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սպասում ենք, որ Հայաստանը հստակ քայլեր կանի. Էրդողան

Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացում լուրջ ենք տրամադրված, թուրքական TRT հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ի սկզբանե մեր կարմիր գիծն Ադրբեջանն էր: Մենք ասել ենք, եթե Ադրբեջանի հարցը սկսի լուծվել, մեր դռները կբացենք։ Սակայն արդեն բացի խոսքից, սպասում ենք, որ Հայաստանը հստակ քայլեր կանի: Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացում լուրջ ենք տրամադրված: Ի վերջո մեր երկրում 100 հազար հայ է ապրում, Թուրքիայի քաղաքացի հայեր կան, քաղաքացու կարգավիճակ ունեցողներ կան: Սա այս գործընթացին մեր մոտեցումն է ցույց տալիս: Մենք Հայաստանի հետ մեր մոտեցումը մշակում ենք Ադրբեջանի հետ համակարգված ձևով»,-հայտարարել է Էրդողանը։

Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղարն էր մեկնաբանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Օմեր Չելիքը հայտարարել է, որ գործընթացի հաջողությունը կախված է նրանից, թե «արդյոք Հայաստանը կպահի իր խոսքը»։

«Նախկինում որոշ պետություններ սաբոտաժի էին ենթարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որպեսզի հայկական սփյուռքն իրենց վերահսկողությունից դուրս չգա»,-ասել է կուսակցական պաշտոնյան, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: