ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.15 դրամ -0,57 EUR - 415.38 դրամ -0,05 RUB - 6.32 դրամ +0,03 GBP - 481.02 դրամ -0,69
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում ստորագրված հացահատիկի համաձայնագրերը չեն արգելում Ռուսաստանին շարունակել հատուկ գործողությունը. Լավրով

© Russian Foreign Ministry Press Service/TASS

Ստամբուլում ստորագրված հացահատիկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները Ռուսաստանի Դաշնությանը չեն արգելում շարունակել հատուկ գործողությունը Ուկրաինայում՝ ոչնչացնելով ռազմական ենթակառուցվածքներ, դա հաստատել են ՄԱԿ-ում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կոնգոյի Հանրապետություն կատարած այցի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր արևմտյան գործընկերները, սկզբունքորեն, արդեն հմտացել են ցանկացած նորություն խեղաթյուրված ներկայացնելու ունակության մեջ, միայն այն ձևով, որով այն կարող է օգտագործվել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչը ինձ այլևս չի զարմացնում։  Եթե ​​խոսենք Օդեսայում տեղի ունեցած <...> դրվագի մասին, ապա ոչինչ չկա Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների մեջ, այդ թվում հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված համաձայնագրերի շրջանակներում, որոնք կարգելեին մեզ շարունակել հատուկ զինվորական գործողությունը՝  ոչնչացնելով ռազմական ենթակառուցվածքներ և այլ ռազմական թիրախներ: Իսկ ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցիչները, ի դեպ, եթե ճիշտ եմ հասկանում, երեկ հաստատեցին ստորագրված փաստաթղթերի հենց այս ընթերցումը»,- ասել է Լավրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 0,51 կմ/ժ
4 C°
 
   
10.12.2022
   
11.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։