ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը հաստատեց անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նախագիծը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում հաստատեց անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները և գործիքները: Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման արդյունավետ կառուցակարգ՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՖՄԴ սկզբունքների և մոտեցումների վրա, փոխանցում է news.am-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում ներկայում գործող հաշմանդամության գնահատման համակարգը, մասնավորապես գնահատման չափանիշները, հնարավորություն չեն տալիս ավելի համապարփակ գնահատելու անձի խնդիրները, ուստի ներդրվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը»։

«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը» նախագծով առաջարկվում է ներդնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքներին համապատասխանող չափորոշիչների համակարգը՝ հիմնված օրգանիզմի ֆունկցիաների, մարմնի կառուցվածքի, մասնակցության և գործունեության և միջավայրային գործոնների յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման վրա:

Առաջարկվում է հաշմանդամության խմբերի փոխարեն ներդնել ֆունկցիոնալության սահմանափակումները դասակարգող կառուցակարգ: Ըստ այդմ, առանձնացվում են խնդրի բացակայություն, թեթև խնդիր, միջին ծանրության խնդիր, ծանր խնդիր և խորը խնդիր կատեգորիաները:

Չի կիրառվելու ընդհանուր և պիտակավորող բնույթ ունեցող «հաշմանդամ երեխա» եզրույթը ևս: Փոխարենը երեխաների ֆունկցիոնալության գնահատումը ևս իրականացվելու է մշակված չափորոշիչների և կատեգորիաների վրա՝ յուրաքանչյուր երեխայի առանձնահատուկ իրավիճակի և կարիքների վրա հիմնված տարբերակված մոտեցում դրսևորելով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծում նաև սահմանվել են վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքերը, որոնց դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: