ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՔՊ-ականներն իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ իրենց կեղծ օրակարգով միևնույն նիստերի դահլիճում չեն տեսնի․ Սաղաթելյան

Եթե ընդդիմությունը գնաց խորհրդրան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով, որը ձևավորվել է Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հայտնում է News.am-ը։

«Լկտիաբար աղավաղելով իմ խոսքերն ասում են, թե վերադառնալու ենք խորհրդարան։ Անբարո սուտ է։ Հատուկ չհասկացողների համար՝ եթե ընդդիմությունը գնաց խորհրդարան, ապա բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորել է ժողովուրդն այս հրապարակում։ Այդ օրակարգի մեջ է մտնում Նիկոլի հեռացումը, Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքների դեմ պայքարը։ ԱԺ-ում մեծամասնության կազմող խմբակը մանդատներից զրկելու շանտաժով չի կարող մեզ ներքաշել իր հայրենադավ դավադրության մեջ։ ՔՊ-ականներն իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ իրենց կեղծ օրակարգով միևնույն նիստերի դահլիճում չեն տեսնի։ Հայ ժողովուրդն այլևս չունի միասնական կամարտահայտման այլ հարթակ այս հրապարակից բացի»,- ասաց Սաղաթելյանը։

«Մեր պայքարի ընկերներից շատերն այս պահին անազատության մեջ են՝ իբրև քաղբանտարկյալ։ Բայց իրենք շատ ավելի ազատ են, քան նրանք, ովքեր մեր տղաներին կալանավորելու հրահանգ են տվել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    12.10.2024
       
    13.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: