ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 413.06 դրամ +0,06 EUR - 398.31 դրամ +0,31 RUB - 7.14 դրամ +0,14 GBP - 443.13 դրամ +0,13
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

 «Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է իրականացվում՝  Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, փոխանցում է Panorama.am-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 0,51 կմ/ժ
24 C°
 
30°  17° 
28.09.2022
31°  18° 
29.09.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: