ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին

eurofansradio

Ուկրաինան հաստատել է իր մասնակցությունը Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին․ այս մասին գրում է Eurovoix.com կայքը՝ հղում անելով ուկրաինական UA:PBC հեռուստաալիքին։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մինչ օրս իրենց մասնակցությունն են հաստատել արդեն 15 պետություններ, դրանց թվում են Ալբանիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան և Իսպանիան։

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը կկայանա Երևանում՝ Հայաստանն այն հյուրընկալելու հնարավորություն ստացավ «Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակից հետո։ Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում մրցույթում, առաջինը 2010թ.: Մրցույթն այս տարի լինելու է հոբելյանական՝ այն անցկացվելու է 20-րդ անգամ։ 

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էին, որ Մալենայի հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: