ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 404.56 դրամ +0,56 EUR - 396.27 դրամ +0,27 RUB - 6.59 դրամ +0,59 GBP - 452.78 դրամ +0,78
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանատները կրկնել են ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հետ զրույցի մասին հաղորդագրությունը

Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանատները հարկ են գտել կրկնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի զրույցի մասին հաղորդագրությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել է Դոնֆրիդի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին, սակայն այսօր ԱՄՆ դեսպանատները կրկին մեկնաբանել են հեռախոսազրույցի բովանդակությունը։

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանին ու Ադրբեջանին տրված պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ օգնելու բացել տարածաշրջանային տրանսպորտային ուղիները։ Նա կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը սահմանին և շարունակել երկխոսությունը»,-ասվում է Երևանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 6,69 կմ/ժ
21 C°
 
27°  15° 
08.10.2022
23°  15° 
09.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: