ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է Թայվանի հետ առևտրային համաձայնագիր կնքել

 

ԱՄՆ-ն կարող է շուտով առևտրային համաձայնագիր կնքել Թայվանի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որի հեռարձակումը վարել են թայվանական ԶԼՄ-ները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք քննարկել ենք առեւտրային համաձայնագիրը, որը կարող է կնքվել, ընդ որում՝ շուտով»,-հայտարարել է Փելոսին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին Թայպեյ է ժամանել 2-ի երեկոյան։ ԱՄՆ-ի վարչակազմը, որին ՉԺՀ-ի նախագահը նախազգուշացրել է, որ «կրակի հետ խաղացողը կարող է այրվել», Պեկինին հավաստիացրել է, որ չի նահանջում «մեկ Չինաստանի» քաղաքականությունից, բայց Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակն ինքն է որոշումներ կայացնում։
ՉԺՀ-ն կղզին համարում է իր նահանգը և միշտ դեմ է հանդես գալիս Թայպեյի ներկայացուցիչների ցանկացած շփումներին գործող պաշտոնյաների, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կամ այն երկրների զինվորականների հետ, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել:
Չինաստանի կենտրոնական կառավարության և նրա կղզի-նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին՝ այն բանից հետո, երբ Չինաստանի Կոմկուսի դեմ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդիանի ուժերը՝ Չան Կայշիի գլխխավորությամբ, տեղափոխվեցին Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին։ 1990-ականների սկզբից կողմերը սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Թայվանի նեղուցով Հարաբերությունների զարգացման պեկինյան ասսոցիացիայի և Թայպեյի՝ Նեղուցով փոխանակումների հիմնադրամի միջոցով։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: