ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու կարիք չի ունենա. Փաշինյան

Որքան էլ քննադատվի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ-ի անվտանգության անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ, ԼՂ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտկագույն խախտում են: Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, և երրորդը, Լաչինի միջանցք, որն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ էության այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու այդ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները:

«Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն կարծում եմ՝  մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժշտությունը առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում բոլոր ռազմական գործողություններ ի դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,-ասաց Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: