Բնական գազի անբավարարությունը Գերմանիայում կարող է հանգեցնել մատակարարումների շղթայի կոլապսի
Եթե ռուսական բնական գազի մատակարարումները Գերմանիա կրճատվեն, մատակարարումների ամբողջական շղթաները և արտադրությունները կարող են փլուզվել։ Այս մասին ասել է գերմանական քիմիական հսկան՝ Covestro-ն, նախազգուշացնելով, որ «Հյուսիսային հոսքով» գազի հոսքերի կտրուկ կրճատումը կասկադի էֆեկտ կգործի Եվրոպայում ամենամեծ տնտեսության արտադրական գործունեության վրա: NEWS.am-ի փոխանցմամբ աս մասին գրել է OilPrice.com-ը։
«Իրավիճակի հետագա վատթարացումը հավանաբար կհանգեցնի մատակարարումների շղթայի կոլապսի»,- ասել է ընկերությունը շահույթների և վնասների վերաբերյալ իր հաշվետվությունում։
«Եթե այս տարի գազի մատակարարումները նորմավորվեն, «դա կարող է հանգեցնել մասնակի բեռնվածությամբ աշխատանքի կամ առանձին արտադրությունների լիակատար դադարեցման»,- ասել են քիմիական հսկայի ներկայացուցիչները։
Covestro-ն տարբեր միջոցներ է ձեռնարկել գազի իր սպառումը կրճատելու համար, այդ թվում ի հաշիվ նավթով աշխատող շոգեգեներատորների օգտագործման։ Ընկերությունը հայտարարել է, որ մշտապես աշխատում է գազի և էներգիայի սպառման հետագա կրճատման ուղղությամբ։
Covestro-ն սպասում է «մատակարարումների գլոբալ շղթայի շարունակվող ներգործությանը, էներգակիրների բարձր գներին, բարձր գնաճին և համաշխարհային տնտեսության ավելի թույլ աճին»։
«Տարվա երկրորդ կեսին մակրոտնտեսական ռիսկերը նորից զգալիորեն բարձրացել են, հատկապես էներգիայի բարձր ծախսերի և գազի մատակարարման ոլորտում անորոշության հետ կապված»,- ասել է ընկերության ֆինանսական տնօրեն Թոմաս Թոփֆերը։
Քիմիական արդյունաբերությունը մեծությամբ երրորդ ճյուղն է Գերմանիայում ավտոմեքենաշինությունից և մեքենաշինությունից հետո, և գազի ամենախոշոր սպառողն է երկրում, որին բաժին է ընկնում գազի ընդհանուր սպառման 15 տոկոսը։
Գերմանիայի քիմիական արդյունաբերությունը գազի խնայողության քիչ հնարավորություններ է պահպանել՝ Ռուսաստանից մատակարարումների անորոշության պատճառով, քանի որ գերմանական ընկերությունները կարող են կանգնել արտադրությունը դադարեցնելու վտանգի առջև, եթե մատակարարումների հետ կապված իրավիճակն ավելի վատանա, ավելի վաղ ասել էր Verband der Chemischen Industrie (VCI) քիմիական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Գրոսե Էնթրուպը։
Գերմանիայում ընկերությունների վիճակն ավելի վատացավ հունիսի կեսին, երբ Ռուսաստանն առաջին անգամ 60 տոկոսով կրճատեց գազի մատակարարումը «Հյուսիսային հոսքով»։
Հարցման համաձայն, որն անցկացվել էր անցած շաբաթ Գերմանական առևտևրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի (DIHK) կողմից, գերմանական յուրաքանչյուր վեցերորդ ընկերություն ստիպված է կրճատել արտադրությունը էներգակիրների բարձր գների պատճառով։ Հարցումը նաև ցույց է տվել, որ Գերմանիայի արդյունաբերական ընկերությունների միայն կեսն է 2022թ. ապահովել գազի իր տարեկան պահանջմունքը պայմանագրերի միջոցով։ Արդյունաբերական ձեռնարկությունների ավելի քան մեկ երրորդը նախկինի պես ստիպված է գնել տարեկան իրեն անհրաժեշտ գազի 30 տոկոսը։
Գերմանիան ԵՄ-ում ամենախոցելի երկրներից մեկը կլինի, եթե «Գազպրոմը» այսուհետ ևս սահմանափակի կամ դադարեցնի մատակարարումները Եվրոպա, ասել է Վուդ Մակքենզին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 0 կմ/ժ