ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոչ ենք անում լարվածությունը նվազեցնելու անհապաղ քայլեր ձեռնարկել. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը՝ ԼՂ-ի զարգացումների մասին

Aravot

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ, կոչ է արել կողմերին քայլեր ձեռնարկել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ դեսպանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Նա մասնավորապես նշել է, որ խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում ապրողների անվտանգության համար՝ այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերով պայմանավորված:

«Մենք չենք ցանկանում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը տեսանք 2020 թվականին: Եվ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար»,- ընդգծել է դեսպանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: