ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինն ու Էրդողանը համատեղ հայտարարություն են ընդունել

ТАСС

Ավելի քան չորս ժամ տեւած բանակցություններից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ հայտարարություն են տարածե, հայտնում է News.am։

«Չնայած տարածաշրջանային եւ գլոբալ ներկա մարտահրավերներին՝ առաջնորդները վերահաստատել են հետագայում ռուս-թուրքական հարաբերությունները զարգացնելու իրենց ընդհանուր կամքը՝ հիմնված հարգանքի, փոխադարձ շահերի ճանաչման եւ իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։

Տարածաշրջանային հարցերի շուրջ՝ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ անկեղծ եւ վստահելի հարաբերությունների կարեւորությունը՝ տարածաշրջանային եւ միջազգային կայունության հասնելու համար։ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման նախաձեռնության հացում ընդգծվել է Ստամբուլի փաթեթային գործարքի ամբողջական իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ համաձայն դրա ոգուն եւ տառին՝ ներառյալ ռուսական հացահատիկի, պարարտանյութերի եւ դրանց արտադրության համար հումքի անարգել արտահանումը։

Բարձրացված հարցերի թվում են եղել նաեւ Սիրիայի վերջին իրադարձությունները։ Կողմերը հաստատել են, որ մեծ նշանակություն են տալիս քաղաքական գործընթացների առաջխաղացմանը։ Նշվել է Սիրիայի քաղաքական միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը, վերահաստատվել՝ բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում համատեղ եւ սերտորեն համակարգված գործելու վճռականությունը։

Հռչակվել է Լիբիայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ազգային միասնությանը հաստատակամ հավատարմությունը։ Կողմերն ընդգծել են հնարավորինս լայն կոնսենսուսի հիման վրա ազատ, արդար եւ վստահելի ընտրությունների անցկացման կարեւորությունն ու վերահաստատել իրենց աջակցությունը Լիբիային եւ քաղաքական գործընթացին։

Պետությունների ղեկավարները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում»,- ասվում է հայտարարության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: